Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը հանձնում է Երևանը Ադրբեջանին (հանուն մանևրի)
«Քաղաքացիական պայմանագրին» կից նախագահ աշխատող Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը Հ1-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության բանակցային թեմային:
«Պետք է իրատես լինենք, եթե դուք հայտարարում եք, ապա զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերել պոպուլիզմից և հանրային խոսքից, ինչը մենք չենք անում և ամեն ինչ խառնում ենք իրար»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան/Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե համաձա՞յն է ընդդիմության այն թեզի հետ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանի այս խոսքերը նորություն չեն: ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանն էլ է նույն միտքն ասել, արտգործնախարար աշխատող Արարատ Միրզոյանն էլ: Սրանք բոլորն էլ Նիկոլ Փաշինյանի գիծն են առաջ տանում: Գիծ, համաձայն որի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»:
Եթե «բացենք» քաղաքական անդեմության խորհրդանիշ Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանի ասածը և առաջնորդվենք նրա տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ բանակցային գործընթացում մանևրելու ավելի մեծ հնարավորություն ունենալու համար չպետք է բացառենք նաև Երևանի ներառումն Ադրբեջանի կազմում: Դե իսկ եթե ամբողջ Հայաստանի անկախությունը դնենք հարցականի տակ, ապա մանևրը կատարյալ կդառնա:
Ահա սա՛ է իշխող ուժի պատկերացումը Հայաստանի ու Արցախի ճակատագրի վերաբերյալ: Եթե այս ամենը դավաճանություն ու հանցագործություն չէ, ապա ի՞նչ է:
Հայկ Ուսունց
Հ.Գ. Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը չի ցանկացել անդրադառնալ ՀՀ-ում ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգ և ԲԴԽ ղեկավարի աթոռն ապօրինաբար զավթած Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ձայնագրությանը:
Պատկերացնո՞ւմ եք, բացահայտվել է դատաիրավական համակարգը բռնաբարելու փաստը, բայց Սահմանադրությամբ պետության գլխի կարգավիճակ ունեցողն ասում է, որ դա իր լիազորություններից դուրս է և չի մեկնաբանում:
Վահագնին հենց դրա համար էլ նշանակել են նախագահ, որ ոչ թե պետության, այլ մեխի գլխի ֆունկցիա կատարի, Ղարաբաղն Ադրբեջանին չհանձնելն էլ պոպուլիզմ համարի: