Լրահոս

01.09.2011 12:29


2010թ. օգոստոսի համեմատ այս տարվա նույն ամսին արձանագրվել է 4.8% գնաճ

2010թ. օգոստոսի համեմատ այս տարվա նույն ամսին արձանագրվել է 4.8% գնաճ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, այսօր հանդիպելով լրագրողների հետ, նշել է, որ 2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է գների ընդհանուր նվազում 0.6%–ով։ Ութ ամիսների կտրվածքով այս տարվա օգոստոսին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում։

Տվյալների համաձայն՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ այս տարվա նույն ամսին արձանագրվել է 4.8% գնաճ։

2010թ. հունվար–օգոստոս ամիսների կուտակային ցուցանիշը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.8%–ով։

Բանախոսը տեղեկացրել է, որ ԱՊՀ երկրներում ամփոփված հունվար–հուլիս ամիսների տվյալներով՝ ամենացածր ցուցանիշը Վրաստանում է, որտեղ արձանագրվել է 0.7% գնանկում։ Ամենաբարձր ցուցանիշը Բելառուսում է՝ 41%։ 2011թ. յոթ ամիսների կտրվածքով Հայաստանում գնաճը կազմել է 0.4%։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը