ՀՌԱԿ ատենապետ. «Ոչ ոք իրենց հետևից չէր ընկել և կարող էին սա անել ապրիլի 24–ից հետո»
-Սա ԱՄՆ-ի և Թուրքիայի ցանկալի քայլն էր, որը մեկ անգամ ևս մենք խաղացինք,- մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունը՝ «7 օր»-ին ասել է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը։
Նրա խոսքերով՝ սա առաջին հայացքից ոչինչ չասող հայտարարություն է և վերնագիրն ավելի բովանդակալից է, քան բուն նյութը, սակայն, իրականում, ապրիլի 24-ից մեկ օր առաջ արված հայտարարությունն արդեն ինքնին վտանգ է պարունակում։
-Ոչ ոք իրենց հետևից չէր ընկել և կարող էին սա անել ապրիլի 24-ից հետո։ Եթե 7-8 տարի հետ գնանք և հիշենք այն ժամանակ ստեղծված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, ապա կհիշենք նաև, որ այդ փոքրիկ հանձնաժողովը (որում հայկական կողմից ժողովրդի մանդատը չունեցող մարդիկ էին ընդգրկված, իսկ թուրքական կողմից՝ նախկին գեներալներ և գործող պետական պաշտոնյաներ) մեծ վնասներ տվեց: Թուրքական կողմը բերում էր այդ հանձնաժողովի հաշտեցման փաստը և ասում էր՝ եթե դուք ճանաչեք, ապա դա կարող է խանգարել մեր աշխատանքներին։ Եվ շատ երկրներ այդ ժամանակ հետ կանգնեցին ցեղասպանության ճանաչումից։
Հ. Առաքելայնի համոզմամբ՝ երեկ երեկոյան ընդունված հայտարարությունը նույնպես Թուրքիան կօգտագործի՝ ի շահ իրեն։
Իսկ մոտ օրերս, հայ-թուրքական վերջին մեկ տարվա հարաբերությունների վերաբերյալ, ՀՌԱԿ-ը հանդես է գալու հայտարարությամբ։