Լրահոս

23.04.2009 12:31


Սերգեյ Լավրով. «Բանակցային գործընթացում Թուրքիային և Հայաստանին հաջողություն ենք մաղթում»

Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ ռուսական «Вести»-ին նշում է. «Ուշագրավ է, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել Հայոց ցեղասպանության տարելիցից մեկ օր առաջ։ 1915թ.-ի ապրիլի 24-ի հենց այս ողբերգությունը գրեթե մեկ դարով խաչ քաշեց երկու ժողովուրդների և պետությունների հարաբերությունների վրա»։ Ռուսատանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, ասել է. «Առաջին հերթին դա Թուրքիայի և Հայաստանի գործն է։ Մենք ողջունում ենք ցանկացած երկրների միջև հարաբերությունների նորմալացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ։ Այս սկզբունքով ենք առաջնորդվելու և բանակցային գործընթացում: Երկու երկրներին հաջողություն ենք մաղթում»։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը