ՌԴ ԱԳՆ-ն արգելել է Բայդենի կնոջ և դստեր մուտքը Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ-ն արգելել է ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ ԱՄՆ տիկին Ջիլ Բայդենի և նախագահական զույգի դստեր՝ Էշլի Բայդենի մուտքը երկիր, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան ռուս քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների։
Ցուցակում ընդգրկված են ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ, որոնք հանդիսանում են այսպես կոչված Մակֆոլ-Երմակ խմբի անդամներ, որոնք առաջարկություններ են մշակում հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ:
Ցուցակում ներառվել են նաև Հարվարդի, Սթենֆորդի, Յեյլի, Կոլումբիայի համալսարանի և այլ համալսարանների հետազոտողներ: Մարտի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն առաջին անգամ անձնական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ ղեկավարության և նրա հետ կապված անձանց դեմ։ Պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը, Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Ջեն Փսակին և այլք։

Աղբյուրը՝ tert.am