Քաղաքական

28.06.2022 19:59


Մինչև օգոստոսի 30-ը և այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ․ Սահակ Սահակյան (տեսանյութ)

Մինչև օգոստոսի 30-ը և այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ․ Սահակ Սահակյան (տեսանյութ)

Զորակոչիկների վիճակահանությունը հեռարձակվում է տարածքային ստորաբաժանումներում, ծնողները նստած հետևում են ամբողջ ընթացքին. Արցախը չկա վիճակահանության մեջ: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը:

Հարցին, թե ինչու Արցախը չկա այդ ցանկում, նա պատասխանեց. «Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել, որ Արցախում ծառայությունն իրականացվում է պայմանագրային զինծառայողներով: Մեր վերջին ժամկետային զորակոչը 2020-ի ամռանն զորակոչն է, որը կզորացրվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը և այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ:Արցախում ծառայության գրավչության համար մշակված է լուրջ փաթեթ, ըստ դրա պայմանագրայիններով համալրվում է Արցախի ՊԲ-ի թափուր հաստիքները: Հիմնականում այդ համալրումը տեղի է ունենում Արցախի ռեսուրսից»:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը