Քաղաքական

30.06.2022 15:02


Որդիս ինձ դեռ հոկտեմբերի 15-ին է գրել, որ հողերն ու տղերքի կյանքն էլ հետը ծախել են. զոհվածի մայր (տեսանյութ)

Որդիս ինձ դեռ հոկտեմբերի 15-ին է գրել, որ հողերն ու տղերքի կյանքն էլ հետը ծախել են. զոհվածի մայր (տեսանյութ)

Մենք չենք լռել և չենք լռելու, պայքարել և պայքարելու ենք, անգամ այս ծանր վշտի մեջ ես կողմնակից եմ եղել պայքարին, քանի որ հասկանում եմ՝ մենք մեր հայրենիքն ենք կորցնում, մեր հայրենիքը վաճառում են, նվեր են տալիս: Այսօր այստեղ ենք հավաքվել, որ պահանջենք մեր գործը տեղափոխել ԱԱԾ, սակայն ոչինչ չեն անում, անտարբեր անցնում են։ Այս մասին Գլխավոր դատախազության շենքի մոտ լրագրողներին ասած պատերազմում զոհվածի մայրը:

«Մի՞թե կարելի է այսքան ցավ ունեցող մարդուն անընդհատ տանել ու բերել։ Թող չկարծեն, թե մեզ այսպես տանել-բերելով կարող են հուսահատեցնել՝ մտածելով, որ մենք կես ճանապարհից հետ կվերադառնանք։ Մենք պայքարելու ենք, որովհետև մենք երեխա ենք տվել հայրենիքին, որոնք նույնպես ուզում էին ապրել»,-ասաց զոհվածի մայրը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը