Կարծիք

30.06.2022 22:47


Ժողովրդավարական մանդատն ու հակաժողովրդավարական մուրճը

Ժողովրդավարական մանդատն ու հակաժողովրդավարական մուրճը

Ինչո՞վ է զբաղված《բանծիկով չագուչը》, զբաղված է ժողովրդի տված մանդատը խլելով` լռեցնելու արտաքին քաղաքական ձախողումները, Բերձորի հանձնումը, Հայոց Մեծ Եղեռնի մոռացումը, Հայ Դատի արհամարհանքը, հայրենավաճառումն ու պետականդավությունը։

Հետաքրքրքական է այն, որ ներպետական ու արտաքին քաղաքական օրակարգը թողած`《մարդիկ》զբաղված են Ishkhan Saghatelyanին` ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից զրկելու հարցով, բացի այս`《ժողովրդավարության բաստիոնում》ժողովրդի մանդատակիրը զրկվում է մանդատից, ինչ է թե《բաստիոնային իշխանությունը》 որոշել է` Սաղաթելյան Իշխանը չպետք է լինի ԱԺ ֊ ում, սա ցուցիչն է` սույների համար մանդատն ինքնանպատակ է, սեփական մանդատը պահպանելով` այլին մանդատից զրկելը` անձնական երազանքի իրականացում, քաղաքական նպատակի իրացում, անձնային հաշվեհարդար` որպես հավասարաչափ անալոգիա այն դեպքերին, ինչպիսիք են վարչապետ《Քաջ Նազարի》վախերով ու բացասական հույզերով պայմանավորված հարուցաված քաղաքական հետապնդումները։ Եվ վերջին հաշվով` մի՞թե Իշխանի բացակայություններն ըստ համապատասպան իրավական նորմերի ու կարգավորումների Ձեզ թույլ են տալիս խլել《ժողովրդի մանդատը》։

Իշխանը ԱԺ փոխնախագահի պաշտոնից կարող է նաև զրկվել, բայց դուք էլ` տիկնայք ու պարոնայք իրավաբռնաբարնե՛ր, պիտի զրկվեք հայկական ազգանուններից։

Ոչ թե հանուն Իշխանի պաշտոնի, այլ Հայաստանի համար տվածս քվեի համար վաղը` 10։30 ֊ին, կլինեմ ԱԺ ֊ի դիմաց` ընդդեմ《բանծիկով չագուչի》և ընդդեմ դրա հարվածների` կոտրվող Հայաստանի Հանրապետության գլխին և հանուն Հայաստանի Հանրապետության։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը