Այսօր Արցախը պահելու խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 42․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018-ի մայիսի 8-ին, երբ խորհրդարանը այն ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ էր քննարկում, ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսում էր գրեթե ամեն ինչի մասին:
Մեծագույն խանդավառությամբ ու ոգևորվածությամբ էր խոսում հատկապես այն թեմաներից, որ այդ պահին հուզում ու հետաքրքրում էին մարդկանց՝ Արցախյան հարց, թալանի վերադարձ, օլիգարխներին պատժել, դատել եւ այլն, եւ այլն: Խոստումներից մեկն էլ Արցախի ինքնորոշմանն էր վերաբերում: «Սա համազգային և համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է, և ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքը, ի վերջո, լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը: Այսօր առավել, քան երբևէ, մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը»,-խոստանում էր Փաշինյանը:
44-օրյա պատերազմից հետո, սակայն, ցավով ենք արձանագրում, որ Արցախի մնացած հատվածը հայկական պահելու օրախնդիր ունենք, էլ ուր մնաց հասնելը Արցախի ինքնորոշման իրավունքին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե օրական ռեժիմով խոսում է Արցախյան հարցը փակելու մասին, ավելին՝ վստահեցնում է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, որովհետև արցախյան հակամարտությունն ավարտված է:
Պատերազմից հետո ինքնորոշման իրավունքի մասին չի խոսում նաև Փաշինյանի թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու խորհրդարանի համանուն խմբակցությունը: Ավելին՝ Արցախում գրանցվող ցանկացած միջադեպի դեպքում՝ քաղաքական, ռազմական կամ սոցիալական բնույթի, հղում է անում ռուսական կողմին՝ դրանք նետելով ռուս խաղաղապահների դաշտ: Արցախի ինքնորոշման մասին մեծամեծ խոստումներ տալով՝ փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ խաբել է»: