ՀՌՀ-ի դիտարկումների մասով տեսնում եմ խմբագրական միջամտության փորձ՝ ինչը լուսաբանենք, ինչը՝ ոչ. «TV5»-ի» գործադիր տնօրեն (տեսանյութ)
Եվ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն է ճիշտ, եւ մենք էլ ենք ճիշտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՌՀ-ն այսօր տուգանել է հեռուստաընկերությանը՝ որոշակի խախտումների համար;
«Իրենք ճիշտ են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի տեսանկյունից, մենք ճիշտ ենք մասնագիտական տեսանկյունից: Օրենքում գուցե միտումնավոր, բայց գրված է, որ տվյալ թեման 25 տոկոսից ավելի իրավունք չունեք մեկնաբանել: Բայց երբ երկրում էքստրեմալ իրավիճակ է, առավոտյան ժամը 8-ից քաղաքի տարբեր մասերում ակցիաներ են, երթեր, հետո երեկոյան միտինգ է, հետո դասախոսություն, այսինքն ամբողջ երկրում գլխավոր թեման դա է, դու չես կարող 25 տոկոս լուսաբանես ու ասես՝ վերջ, ես իմ 25 տոկոսը լրացրեցի, մնացածը չեմ լուսաբանում, որովհետեւ եթե լուսաբանեմ, կխախտեմ օրենքը: Մենք կատարել ենք մեր մասնագիտական պարտականությունները, եւ կարծում եմ՝ լավ ենք կատարել: Այո, մենք այս առումով չենք կարող վիճարկել ՀՌՀ-ի դիրքորոշումը, քանի որ կա օրենք»,-ասաց նա:
Հարություն Հարությունյանը նեւ նշեց, որ տարբեր հարցերի շուրջ ՀՌՀ-ի հետ շատ կառուցողական խոսել են. «Ես շատ հարցերի շուրջ համաձայն չեմ: Ընդհուպ ասել եմ՝ ձեր դիտարկումների որոշ մասով ես համարյա տեսնում եմ խմբագրական միջամտության փորձ, թե ինչը լուսաբանենք, ինչը՝ ոչ: Մեզ ասում են՝ ինչու եք սա լուսաբանում, նա չեք լուսաբանում: Որովհետեւ մենք խմբագրություն ենք, մենք ենք որոշում, թե մեզ համար ամենակարեւոր թեմաները որոնք են: Դա մեր քաղաքականությունն է, որեւէ մեկը մեզ չի կարող ասել՝ ինչու սա լուսաբանեցիք, էն մյուսը չլուսաբանեցիք, կամ քիչ լուսաբանեցիք»,-ասաց հեռուստաընկերության գործադիր տնօրենը:
Նրա խոսքով, հիմնական մեղադրանքներից մեկն այն է, որ «5-րդ ալիքի» տաղավարներում հյուրերը ավելի շատ ընդդիմադիր դաշտից են եւ չկան իշխանական դաշտից. «Սա շատ հին վեճ է: Արդեն մեկ տարուց ավելի է, որ իրենք գրում են, մենք պատասխանում ենք: Բանն այն է, որ ՔՊ-ն ունի քաղաքական որոշում՝ «5-րդ ալիք» չգալ: Ես անգամ մի նախարարի օրինակ բերեցի, պայմանավորվել էինք, որ պետք է գա հարցազրույցի: Զանգեց ասեց՝ ես շատ եմ ուզում գալ, ասելիք ունեմ եւ շատ լավ կլինի, եթե ասելիքս ձեր եթերից հնչի, բայց ինձ վարչապետի աշխատակազմում ասացին՝ եթե գնաս «5-րդ ալիք», մենք դեմ չենք, բայց իմացիր, որ վաղը չենք կարողանալու քեզ պաշտպանել եւ չգիտենք, դու կաշխատես, թե չես աշխատի: Հիմա ոնց կարող են մեզ մեղադրել, որ իշխանական կողմից չկան մեր եթերում:
Ես ուրիշ առաջարկ արեցի, ասացի՝ ձեր ազդեցությունն օգտագործեք, հորդորեք, թող գան մեր եթեր: Այդ ո՞նց է լինում, որ լրատվական ծրագրում բազմակարծությունը կազմում է 80-ից բարձր տոկոս, իսկ հարցազրույցների ձեւաչափերում այդպես չի լինում: Եղել է դեպք, երբ ինչ-որ մեկը կառավարության օգտին ինչ-որ բան է գրել, կանչել ենք, եկել է, բայց եկել հակառակն է խոսել: Հիմա այնպես է դաշտը բեւեռացված, ու կան ՔՊ-ականներ, եւ կա հասարակություն, եւ ում կանչում ես, քննադատում են: Իրենք էլ չեն գալիս, որ պաշտպանվեն:
Ես ասացի՝ նույնիսկ պատրաստ եմ 20 րոպե առանց հարցազրուցավարի միկրոֆոնը դնեմ, թող խոսեն, ինչ ուզում են: բայց իրենք ունեն հստակ քաղաքական որոշում: Այդ որոշումը մի մարդ վերեւից իջեցրել է, ասել է՝ պիտի «5-րդ ալիք» չգնաք: Թող չգան, բայց մենք այս դեպքում ի՞նչ անենք»,-հայտարարեց Հարություն Հարությունյանը:
Նա անդրադարձավ նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որը տեղադրված է e-draft-ում՝ նշելով. «Երբ նայեցի այդտեղի առաջարկները, հասկացա մի բան, որ հաջորդ թիրախը լրատվամիջոցներն են: Մեզ ուղղակի այնպիսի պայմաններ են առաջադրում, որ կա՛մ մի կերպ ճգնելու ենք, կա՛մ չենք աշխատելու: Իրենք գրում են, անցկացնում են, հետո այդ օրենքը կապում են մեր ջանին: Ես չեմ ուզում մեղադրել ՀՌՀ-ին: Ես իրենց այս ամենը բացատրել եմ, կարծում եմ՝ հասկացան: Հիմա շատ են հարցնում, թե կարող է փակեն մեր ալիքը, ի՞նչ ասեմ, կպայքարենք մինչեւ վերջին ատյանը: Կպարտվենք՝ կպարտվենք, աշխարհը չի քանդվի, երկիրն էլ լավ վիճակում չի, ի՞նչ պարտադիր է, որ մենք լավ վիճակում լինենք»: