Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 մարդ (տեսանյութ)
Հուլիսի 1-ի գիշերը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ IRNA գործակալությունից:
Առաջին ցնցմանը հաջորդել են 33 հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,3 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգանի Բենդեր-Լենգե քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա։
Մինչ այս պահը երկրաշարժի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 39 մարդ։