Աշխարհ

02.07.2022 20:09


Բառերով չեմ կարող բացատրել, թե որքան հպարտ եմ հիմա. Մխիթարյան

Բառերով չեմ կարող բացատրել, թե որքան հպարտ եմ հիմա. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա մրցաշարում մեծ սպասելիքներ ունի նոր ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցցանցերի իր էջերում Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Բառերով չեմ կարող բացատրել, թե որքան հպարտ եմ հիմա: Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին»:

Ավելի վաղ «Ինտեր»-ը պաշտոնապես ներկայացրել էր հայ կիսապաշտպանին՝ որպես իր նոր ֆուտբոլիստ: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր:

2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմայում»: Ակումբի կազմում մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում:

2021/2022 մրցաշրջանում դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:

Այս խորագրի վերջին նյութերը