Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ճարտարապետների համահայկական համաժողովի մասնակիցներին
Ապրիլի 23-ինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայկական ճարտարապետությունը և 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովի շուրջ 80 մասնակիցներին' առաջնորդությամբ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի:
ՀՀ Սփյուռքի նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է տարբեր երկրներից ժամանած ճարտարապետներին և համաժողովի կատարած աշխատանքները' մեծապես կարևորելով այս ձեռնարկն իբրև մեծ գործի սկիզբ:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Սփյուռքի նախարարին Սփյուռքի և Հայաստանի միջև սերտ կապերի հաստատման ուղղությամբ կատարվող քայլերի համար' մաղթելով բարի արդյունքներ' ի շինություն Հայրենիքի և ի բարօրություն աշխարհասփյուռ մեր ազգի: Նորին Սրբությունը պատգամել է ճարտարապետներին, որ ուր էլ ապրեն և գործեն, լինեն կրողը հայկական ճարտարապետության ավանդների և նպաստեն դրա զարգացմանը:
Անդրադառնալով համաժողովի կարևորությանը' Հայոց Հայրապետը վստահություն է հայտնել, որ այն նոր առիթ պիտի լինի տաղանդաշատ ճարտարապետների համար իրենց կարողությունները և փորձառությունը շաղախելու Հայրենիքում ձևավորված ճարտարապետական ավանդների հետ և առավել զորացնելու հայկական ճարտարապետական մշակույթը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն անդրադարձել է նաև Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի աշխատանքներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ճարտարապետների համահայկական համաժողովի մասնակիցներին
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայկական ճարտարապետությունը և 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովի շուրջ 80 մասնակիցներին' առաջնորդությամբ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի: