Աշխարհ

05.07.2022 16:58


Նիդերլանդներում երեխա է վարակվել կապիկի ծաղիկով

Նիդերլանդներում երեխա է վարակվել կապիկի ծաղիկով

Նիդերլանդներում առաջին անգամ երեխա է վարակվել կապիկի ծաղիկով:

Վարակվածների ընդհանուր թիվը 352 է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հուլիսի 4-ին հայտնել է երկրի առողջապահության ազգային ինստիտուտը:

Վարակված երեխան դպրոցական տարիքի է: Թե ինչպես է նա վարակվել, ինստիտուտին հայտնի չէ, սակայն գերատեսչությունում հայտնել են, որ երեխայի նկատմամբ սեքսուալ բռնության վերաբերյալ կասկածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը