Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 550 միլիոնը
Հուլիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, ըստ ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների, հասել է 550 միլիոն 33 հազար 846-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19-ի հետևանքով մահացել է 6 միլիոն 340 հազար 147 մարդ։
Ավելի քան 20 միլիոն վարակման դեպք ունեցող երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը:
Համաձայն Worldometer պորտալի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության մեջ, հուլիսի 4-ի դրությամբ 1 միլիոն մարդու հաշվով մահացության մակարդակը կազմում է 816,3:
ԱՄՆ-ում 1 մլն բնակչի հաշվով մահացել է 3116, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3118, Ֆրանսիայում՝ 2284, Գերմանիայում՝ 1677, Մեծ Բրիտանիայում՝ 2630 մարդ։