Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհում «սով կլինի»։ Եվ դրա պատճառը ոչ միայն ուկրաինական հացահատիկի արտահանման արգելափակումն է, երեքշաբթի՝ հուլիսի 5-ին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Ամեն օր աշխարհը վախեցնում են մինչև աշուն և ձմեռ Հայրենական մեծ պատերազմից ի վեր ամենախոշոր սովով: Սով կլինի, և ոչ միայն այն պատճառով, որ ուկրաինական հացահատիկը դուրս չի բերվել»,-ասել է Լուկաշենկոն:
Նա մեղադրել է Արևմուտքին պատժամիջոցներ կիրառելու համար:
«Դուք տեսնում եք այն անօգնականությունը, որով ամբողջ ՄԱԿ-ը փորձում է կանխել անխուսափելի ճգնաժամը: Աշխարհի 50 երկրներ խիստ կախված են նրանից: Բայց սրանք դեռ առաջին ծաղիկներն են: Պարարտանյութերի, նավթամթերքների, տրանսպորտային լոգիստիկայի (բեռնափոխադրումների) նկատմամբ պատժամիջոցների խենթ մահակը սպառնում է խաթարել հետագա գյուղատնտեսական սեզոնները և պարզապես տապալել պարենային շուկաները»,-հավելել է Լուկաշենկոն։
Սով կլինի. Լուկաշենկո

Աղբյուրը՝ tert.am