Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին Թեհրանում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է IRNA-ն։
Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ տարի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։

Աղբյուրը՝ tert.am