Լրահոս

23.04.2009 14:45


Հայոց ցեղասպանության թանգարան–իստիտուտի հավաքածուն համլրվել է

Հայոց ցեղասպանության թանգարան–իստիտուտի հավաքածուն համլրվել է

Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի նոր հրատարակությունների շնորհանդեսը։

2008-2009թթ. ընթացքում թանգարան-ինստիտուտի հավաքածուն նվիրատվությունների, փոխանակումների և գնումների միջոցով համալրվել է հարյուրավոր բացառիկ թանգարանային արժեքներով։ Դրանց մեծ մասն ունեն կարևոր սկզբնաղբյուրային նշանակություն Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասել է, որ հայտնաբերվել են Մեծ Եղեռնին ու հայ բնակչության բռնագաղթին առնչվող վավերագիր շուրջ 100 նոր լուսանկարներ, որոնք ապրիլի 24-25-ը զետեղվելու են թանգարանի հիմնական ցուցադրության մեջ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցութամբ էլ թանգարանի գրադարանը համալրվել է անգլիալեզու շուրջ 100 արժեքավոր և հազվագյուտ գրքերով, որոնց մի մասը ներառվել է թանգարանի մշտական ցուցադրության մեջ։

Իսկ 2010թ. նախատեսվում է սկսել ժամանակակից թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքները, որոնց արդյունքը՝ հայեցակարգային և տեխնիկական նոր լուծումների հիման վրա ստեղծված ցուցադրությունը կլինի։

 

Այս խորագրի վերջին նյութերը