Միայն բադակտուցը չի հասկանում, որ թուրքերը հենց այնպես ոչ մի բան չեն տալիս. սահմանը բացելու գինը թանկ է լինելու
Պատահականություններ չեն լինում
Մթերման և տուրիստական սեզոնի սկսվելուն պես Լարսի անցակետում մեքենաների խցանումները մեծանում են։ Դա նորություն չի։ Կառավարությունը երևի մեկ տարի է` խոսում է 2005-ին (!!!) գործարկված լաստանավային բեռնափոխադրումների վերագործարկման, բեռնափոխադրումների գնի փոխհատուցման մասին։ Դե խոսում են էլի, խոսելը փողով չի։ Հարց լուծելու փոխարեն կառավարությունը Լիր արքայի դողդոջուն ձայնով պատմում էր, թե դա ի՜նչ բարդ հարց է։
Բայց․․․ հունիսի 26-ին, հորդառատ անձրևների պատճառով Լարսը փակվեց։ Ծիրանի գինն ընկավ, խուճապը մեծացավ։ Որոշ բեռնափոխադրող և մթերող ընկերություններ հունիսի 27-ին հայտարարեցին, ու Լարսը կարող է 1-2 շաբաթ փակ մնալ։ Լաստանավի մասին խոսակցությունները լռեցին, սկսվեցին խոսակցություններ Լարսին այլընտրանքի մասին։ Լարսը բացվեց 28-ին։ Լարսը բացվեց, խուճապը մնաց։
Ու հանկարծ, լրիվ պատահաբար, հուլիսի 1-ին Հայաստանը Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում մոտ ապագայում սահմանը բացելու մասին։ Միայն բադակտուցը չի հասկանում, որ թուրքերը հենց այնպես ոչ մի բան չեն տալիս։ Սահմանը բացելու գինը թանկ է լինելու, օգուտը՝ չհաշվարկված։ Բայց․․․․ հանրության աչքն արդեն վախեցած է։
Այնպես որ` միգուցե հեչ էլ պատահական չէր, որ բոլոր իշխանություններին լոյալ խոշոր լոգիստիկ ընկերությունները մեկ էլ հանկարծ Լարսը բացվելուց մի քանի ժամ առաջ սկսեցին խոսել 2 շաբաթվա մասին։ Իրենք էլ, կառավարությունն էլ շատ լավ գիտեին այս ստոր կեղծիքի հետևանքն ինչ էր լինելու։ Գիտեին ու արեցին։