Քաղաքական

06.07.2022 08:21


Ում և ինչու պարգևատրեցին․ «Հրապարակ»

Ում և ինչու պարգևատրեցին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին շնորհեց արդարադատության գեներալ-մայորի կոչում։ Արարատի մարզում հասարակ քննիչից՝ պատգամավոր, ապա ՔԿԾ պետ դարձած Ատոմյանը, պարզվում է, պարգեւատրվել է հունիսի 12-ին Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցը կազմակերպելու եւ ջերմ ընդունելություն բեմադրելու համար։ Ատոմյանը գործի է դրել պաշտոնական լծակները եւ «զոնի խարոշիների» օգնությամբ «մասովկա» է ապահովել։

Հիշենք, որ Փաշինյանին այդ այցի ժամանակ կրնկակոխ ուղեկցում էր Ատոմյանը, ով ժամանակին նույն ժրաջանությամբ ծառայում էր Ավշարի Գրիգորյաններին։

Երեկ գեներալ-մայորի կոչում ստացավ նաեւ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, որն անձամբ խրախուսում էր դիմադրության շարժման ընթացքում ոստիկանների գործադրած բռնությունները եւ սեռական հայհոյանքներ հնչեցնում ընդդիմադիրների հասցեին։

Պարգեւատրվեց նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը տասնյակ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական գործեր է «կարել»։

Այս խորագրի վերջին նյութերը