Քաղաքական

06.07.2022 09:22


Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 43. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 43. «Ժողովուրդ»

Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2018 թվականի մայիսի 8-ին «Ելք» խմբակցության անունից որպես վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»։

Ի հակադրություն Փաշինյանի խոստման՝ հեղափոխությունից հետո գյուղատնտեսության անկումը շարունակվեց։ Եթե 2017 թվականին գյուղատնտեսությունը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 15 տոկոսը, ապա 2020-ին՝ ընդամենը 11.7 տոկոսը։ Այս ընթացքում կտրուկ նվազել են նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները։ 2017 թվականին Հայաստանում մշակվում էր 294,500 հա հողատարածք, իսկ նախորդ՝ 2020 թվականին մշակվող ցանքատարածությունների մակերեսը կազմել էր 222,700 հա։

Ավելին՝ հենց գյուղատնտեսության զարգացումը խրախուսող վարչապետի օրոք այդ նախարարությունը փակվեց եւ միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը, որը մեծ քննադատությունների առիթ հանդիսացավ: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի հերթական խոստումն իրականություն չդարձավ. նա կրկին խաբել է ՀՀ քաղաքացիներին»:

Այս խորագրի վերջին նյութերը