Ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրագործվում են կենտրոնացված նպատակային հետապնդումներ․ հայտարարություն
Սիրելի՛ հայրենակիցներ.
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ կատարելով ազգակործան իշխանության պատվերը, հետապնդումներ է իրականացնում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ:
Այս անգամ թիրախում է «Hayeli. am- Հայելի ակումբ»-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և հետևորդների մեծ բանակով:
Երևույթն այսքան տագնապալի չէր լինի, եթե դա կրեր եզակի բնույթ:
Ակնհայտ է, որ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրագործվում են կենտրոնացված նպատակային հետապնդումներ:
Նման հալածանքների են ենթարկվել Հ 2-ը, «Երկիր-մեդիա»-ն, «5-րդ ալիք»-ը, «168.am»-ը, և ցանկը շարունակելի է:
Նույն ճակատագրին են արժանանում նաև բազմաթիվ անհատ լրագրողներ;
Փաստորեն այս մեթոդներով է «ժողովրդավարությունը վերածվելու երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի»:
Մենք վճռականորեն դատապարտում ենք ազատ խոսքի բռնադատման ցանկացած քայլ և հայտարարում ենք, որ.
- մեր երկրում ամեն վայրկյան խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը,
- ժողովրդավարության եզրույթի շահարկմամբ երկրում հաստատվում է իսկական բռնատիրություն,
- այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը դարձել է իշխանության իրական գործելաոճը, և բանտերը լցվում են քաղբանտարկյալներով:
Սիրելի՛ հայրենակիցներ.
Մենք հաստատակամ ենք մեր մոտեցումներում և հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք արմատավորվող այս հոռի և այլանդակ դրսևորումների դեմ:
Մեր վճռական խոսքն ենք ուղղում այս իշխանություններին՝
ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից:

«Պահեստազորի սպաներ» շարժում
«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ
«Հայ ազգային գվարդիա» ՀԿ
«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ
«Վերադարձ» հիմնադրամ