Բուժկետը փտում է, ջուրը 7 օրը մեկ է, հողը` ադրբեջանցիների ձեռքին. Բարեկամավանն ամայանում է
Տավուշի մարզի Բարեկամավան փոքր գյուղը գտնվում է հովտում և երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով։
Ժամանակին գյուղը (նախքան ԽՍՀՄ փլուզումը) 1150 բնակիչ ուներ։ Այսօր այստեղ բնակվում է մոտ 160 մարդ։
Բորբոս և սնկեր` բուժկետի պատերին
Հաշվի առնելով, որ գյուղի բնակչության ավելի քան 70%-ը 60 տարեկանից բարձր են, սուր է առաջին բուժօգնության խնդիրը։ Գյուղում բուժքույր կա, նա առաջին օգնությունը ցուցաբերում է, այդ թվում՝ տան պայմաններում։ Բժշկական այլ օգնության դեպքում նա հարևան Կոթի բժիշկին է կանչում, որն էլ անհարժեշտության դեպքում բուժառուներին ուղղորդում է Նոյեմբերյանի կամ Իջևանի քաղաքային հիվանդանոցներ։
Բանն այն է, որ բուժկետի շենքը, որում նա աշխատում է, անմխիթար վիճակում է։ Վերջին անգամ այն վերանորոգվել է 2005 թվականին, բայց այն ժամանակ հաշվի չեն առել, որ անձրևաջրերը կուտակվում են պատերից մեկի տակ։ Բացի այդ, փոթորկի հետևանքով տանիքն է ավերվել։
Տեղի բնակիչների ուժերով տանիքը վերանորոգվել է (շենքի աջ մասում լքված արհեստանոց է), իսկ պատերն ու առաստաղը խոնավությունից սկսել են փտել։ Ծեփը թափվում է։
Ամեն անգամ անձրևների ժամանակ ջուրը բուժկետ է լցվում. պատերին բորբոս է աճում, դրա հետ էլ` սնկեր։ Անցած ամսին գրեթե ամեն օր անձրև էր տեղում, եղանակը պարզվեց ընդամենը մի քանի օր առաջ։
Բուժքույր Նազիկ Մեհրաբյանն այստեղ է աշխատում արդեն 15 տարի։ Բուժկետում նա կարողանում է չափել մարդկանց ճնշումը, սատուրացիան և արյան մեջ շաքարի մակարդակը, հաբեր տալ ջերմություն ունենալու դեպքում։ Բայց նրա հոգսերն այսքանով չեն սահմանափակվում։ Նա անդադար զբաղված է բորբոսի դեմ պայքարով, իսկ բուժկետում հաճախ անտանելի տհաճ հոտ է տարածվում։
«Պատերն անընդհատ մաքրում եմ, ինչ անեմ։ Բայց էլի բորբոսում են, տեսեք` էս սնկերը նոր են աճել»,–ասում է բուժքույրը։
Նազիկը նույնիսկ պատուհանները չի կարողանում լվանալ, քանի որ շրջանակները փտել են, պատուհանագոգն էլ փլվում է։ Բացի այդ շենքն արդեն երկու ամիս է հոսանքազրկված է։
Բուժկետն առողջապահության նախարարությանն է պատկանում։ Այս տարիների ընթացքում տարբեր պաշտոնյաներ տարբեր ատյաններից խոստացել են վերանորոգել շենքը, բայց, Նազիկ Մեհրաբյանի խոսքով, ոչինչ չի փոխվել։
Ջրի պակաս կա
Գյուղում լուրջ խնդիր է նաև խմելու ջուրը։ Մարդիկ տներում շաբաթական ընդամենը մեկ անգամ են ջուր ունենում, այն էլ` 2-3 ժամով։ Ընդհանրապես այն խմելու է, բայց վատ որակի պատճառով բնակիչներն այդ ջուրը չեն խմում։
«Ոռոգման ջուր է, պղտոր, թեպետ թղթերի վրա` խմելու է գրված»,–ասում է գյուղի բնակիչներից մեկը։
Մարդիկ սովորել են խմելու ջուր հավաքել երկու փոքր բնական աղբյուրներից (որոնցում ջրի որակը ևս կասկածելի է). դրանցից մեկը չոր սեզոնին ցամաքում է (այն օգտագործում են նաև ջրավազանները լցնելու համար), իսկ մյուսը` դժվարամատչելի վայրում է գտնվում։
Գյուղում մեկ այլ աղբյուր էլ կա, որը 2-3 տարի առաջ ցամաքել է, բայց վերջին օրերին առատ անձրևների պատճառով այնտեղ կրկին ջուր է հայտնվել։ Որքան կբավականացնի, և որքանով է այդ ջուրը մաքուր` բնակիչները չգիտեն։
Գյուղում խնդրի լուծումը տեսնում են Բարեկամավանից 4-5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրից ջուր անցկացնելու մեջ։ Դրա ծավալները կբավականացնեն որակյալ խմելու ջրով ամբողջ գյուղն ապահովելու համար։ Ընդ որում` հնարավոր է, որ նույնիսկ պոմպ տեղադրելու անհրաժեշտություն չառաջանա` ինքնահոսով եկող ջուրը կբավարարի։
Ճանապարհը տեսանելի է ադրբեջանական դիրքերից
Ոչ պակաս կարևոր է անվտանգության հարցը։ Գյուղը շրջապատված է բլուրներով, դրանցից մի քանիսի վրա ադրբեջանական դիրքերն են։ Այնտեղից լավ երևում է ինչպես գյուղը, այնպես էլ դեպի գյուղ տանող միակ ճանապարհը։
Ու թեև 2015 թվականից հետո այստեղ կրակոցներ չեն հնչել, բայց հետպատերազմյան իրավիճակի ֆոնին բնակիչները մտահոգված են։
Գյուղում երկրորդ ճանապարհն էլ կա, որի մեծ մասը Ադրբեջանի ԶՈւ տեսանելիության գոտուց դուրս է։ Բայց այն քանդված է, վերջին անգամ ասֆալտապատել են մինչև 2000 թվականը։ Ամեն տարի ճանապարհը խճաքարերով են լցնում, սակայն անձրևաջրերը քշում տանում, մաքրում են։ Իրավիճակը կարող է փոխել, եթե ճանապարհն ասֆալտապատվի։ Արդեն դիմել են, բայց ասֆալտապատման նախագիծը սուբվենցիոն ծրագրերում այս տարի չի ընդգրկվել։
Գրունտային ճանապարհը, որը մայրուղի է դուրս գալիս, դիրքերից համեմատաբար անվտանգ հեռավորության վրա է գտնվում։ Բացի այդ գյուղի բնակիչներն այն օգտագործում են ամենօրյա կարիքները հոգալու համար։
Հող չկա, աշխատանք էլ
Գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունները գյուղում առանց այն էլ խիստ սահմանափակ են, ջրի բացակայությունն էլ ավելի է դժվարացնում իրավիճակը։
Բանն այն է, որ ավելի քան 340 հա ցանքատարածություն կա՛մ ադրբեջանական ԶՈւ–ի ենթակայության տակ է, կա՛մ չեզոք գոտում` դիրքերի միջև։ 90-ականների սկզբից դրանք չեն մշակվում։
Գյուղի բնակիչները գյուղատնտեսությամբ են զբաղվում ընդամենը 50-55 հեկտար պահուստային հողի վրա։ Ջրի բացակայությունը թույլ չի տալիս նորմալ մշակել նույնիսկ տնամերձ տնտեսությունները։ Իսկ եկամտի այլ աղբյուրներ գյուղը գրեթե չունի։ 4 մարդ աշխատում է գյուղապետարանում, մեկը` բուժկետում, մեկն էլ` վերջերս բացված և մյուս շինությունների ֆոնին խիստ տարբերվող «Հայփոստի» բաժանմունքում։ Դպրոցի աշխատանքներում 15 մարդ է զբաղված։
Բայց եթե գյուղից արտահոսքը շարունակվի, ապա դպրոցում, ինչպես և գյուղում, ոչ ոք չի մնա։ 80-ականների վերջին դպրոցում մինչև 330 երեխա կար, այսօր 13 աշակերտ է մնացել 12 դասարաններում։
Ի՞նչ անել
Գյուղապետ Գարիկ Աբազյանը գյուղի փրկության մի քանի տարբերակ է տեսնում։ Տարբերակներից մեկը, ըստ նրա, առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց դպրոցի և աշխատատեղերի պահպանման խնդիրը հնարավոր է լուծել` մանկատներից մեկը գյուղ տեղափոխելով։
«Ե՛վ պահելու ծախսերը գյուղում կանեն, և՛ դպրոցը չի փակվի, և՛ ուսուցիչները կպահպանեն աշխատատեղերը։ Եթե չհամաձայնվեն ու ասեն`ինչու է պետք ռիսկի գոտի տեղափոխել մանկատունը, ապա ինչպես են այդ դեպքում մեր երեխաներն այստեղ ապրում»,–ասում է նա։
Բացի այդ, նա առաջարկում էր գյուղ տեղափոխել պաշտպանության նախարարության կարիքները հոգացող արտադրություններից մեկը։
Օրինակ` Բարեկամավան և նման այլ գյուղեր տեղափոխել համազգեստի, որոշ կիսաֆաբրիկատների արտադրության մի մասը։ Գյուղի բնակիչներից 10-15 հոգի կարող են զբաղվել դրանով։
Դա կօգնի գյուղում պահել մի քանի տասնյակ ընտանիքների։
«Այլ տարբերակներ չկան»,–ասում է Աբազյանը։
Գյուղապետն այս հարցերը բարձրաձայնել է ԱԺ–ում դեռ շատ տարի առաջ։
Եթե աշխատանք լինի, գյուղը լքածներից շատերը կցանկանան վերադառնալ։ Այսօր, նրա խոսքով, Ստավրոպոլում, Մոսկվայում կամ Բելգորոդում ավելի շատ բարեկամավանցի է ապրում, քան բուն գյուղում (Ստավրոպոլում ապրող բարեկամավանցիներից մեկի միջոցներով գյուղում մատուռ է կառուցվել)։ Նրանք գյուղից հեռացել են հենց աշխատանքի բացակայության պատճառով, այսօր էլ արտահոսքը շարունակվում է։
Գյուղապետը հավատում է, որ ջրի խնդիրը լուծելու դեպքում գյուղում հնարավոր կլինի զարգացնել նաև զբոսաշրջությունը։ Բնությունն այստեղ շատ գեղեցիկ է, գյուղի կողքի բլրի վրա հեթանոսական տաճար կա («Բարձրյալ Խաչ» տաճար). երբեմն զբոսաշրջիկներ են այցելում այնտեղ։ Մի փոքր անդին խաչքարեր են տեղադրված։
Գյուղում հույս ունեն, որ իրենց խնդիրներին ի վերջո ուշադրություն կդարձնեն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am