Լրահոս

08.07.2022 11:45


Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39-ից +41 աստիճանի

Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39-ից +41 աստիճանի

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը