Դժգոհ էի վարած քաղաքականությունից. Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձ իրականացնողը ցուցմունք է տվել (տեսանյութ)
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ իրականացրած անձն առաջին ցուցմունքն է տվել, հայտնում է NHK-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ձերբակալված Տեցույա Յամագամին հայտարարել է, որ «դժգոհ էր նախկին վարչապետի վարած քաղաքականությունից» և «ուզում էր սպանել նրան»։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողը 41 տարեկան է, նախկինում ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում։
Հիշեցնենք, որ մահափորձը կատարվել է Ճապոնիայի Նարա քաղաքում: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքական գործչի ելույթի ժամանակ, նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Լսվել է երկու կրակոցի ձայն, որից հետո երկրի նախկին վարչապետն ընկել է։ Գործակալության տվյալներով՝ հարձակվողը կրակել է թիկունքից, իսկ գնդակը վնասել է կրծքավանդակի հատվածը։ Այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աբեի մոտ արյունահոսություն էր նկատվում նաև պարանոցի հատվածում։
Հաղորդվում է, որ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։ Բժիշկները սրտի անուղղակի մերսում են իրականացրել, սակայն նա կենդանության նշաններ ցույց չի տվել։ Նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, թոքերը դադարել են գործել։

Աղբյուրը՝ tert.am