Աշխարհ

09.07.2022 12:44


Համացանցում նոր կադրեր են հայտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձից (տեսանյութ)

Համացանցում նոր կադրեր են հայտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձից (տեսանյութ)

Ճապոնական ԶԼՄ–ները նոր տեսանյութ են հրապարակել, որում երևում է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա իրականացված հարձակման պահը։

Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11.30-ի սահմաններում ճապոնական Նարա քաղաքում։ Քաղաքական գործիչն այնտեղ փողոցում հավաքված ընտրողների առաջ ելույթ էր ունենում հուլիսի 10-ին նախանշված Ազգային խորհրդարանի վերին պալատի ընտրությունների նախաշեմին։

Այդ ժամանակ վարչապետի թիկունքում` 5 մետր հեռավորության վրա, տղամարդ էր թաքնվել։

Հեռուստատեսությամբ ցույց են տվել մոխրագույն շապիկ ու մարմնագույն տաբատ հագած ճապոնացուն։ Նրա դեմքին բժշկական դիմակ է եղել և ակնոց, ուսին էլ` պայուսակ։

Ինչ–որ պահի նա սև կպչուն ժապավենով փաթաթված երկփողանի ինքնաշեն հրացան է հանում, որից հետո երկու բարձր կրակոց է լսվում։

Առաջին կրակոցը, ըստ ամենայնի, Աբեին չի դիպել. տեսանյութում նա շրջվում է, որ տեսնի` ինչ է կատարվում։ Բայց երկրորդ կրակոցից հետո քաղաքական գործիչն ընկնում է, նրա պարանոցի և կրծքավանդակի շրջանում արյան հետքեր են հայտնվում։

Հիշեցնենք` բժիշկների արագ արձագանքման խումբը վերակենդանացման գործողություններ և արյան փոխներարկում էր կատարել, սակայն Աբեին փրկել այդպես էլ չէր հաջողվել։ Նա մի քանի ժամ անց մահացել էր հիվանդանոցում։ Նա 67 տարեկան էր։ Առաջիկայում նրա մարմինը պետք է Տոկիո տեղափոխեն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը