Աշխարհ

09.07.2022 15:14


Մոսկվայի մարզում տան փլուզման հետևանքով ՀՀ 45-ամյա քաղաքացի է մահացել

Մոսկվայի մարզում տան փլուզման հետևանքով ՀՀ 45-ամյա քաղաքացի է մահացել

Մոսկվայի մարզի Ռամենսկի թաղամասի «Սաննի Բիչ» ավանում կառուցվող տան փլուզման հետեւանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է մահացել։ Բժիշկները չեն կարողացել օգնություն ցուցաբերել, քանի որ ստիպված են եղել սպասել փրկարարներին, գրում է МК.ru լրատվականը։

Կառուցվող տանը, որտեղ աշխատում էին երկու շինարար, բարձրացվել էին միայն պատերն ու բետոնե սալերի միջնահատակները: Երկու աշխատողներն էլ եղել են առաջին հարկում, երբ տանիքը փլվել է: Շինարարներից մեկը կարողացել է հետ ցատկել, իսկ մյուսը չի հասցրել եւ մնացել է բետոնե սալի տակ:

Միջադեպի ականատեսները զանգել են շտապօգնությունը, որը արագ ժամանել է, սակայն սպասել է փրկարարների ժամանելուն, որպիսի կարողանա հասնել տղամարդուն: Երբ փրկարարները բարձրացրել են փլատակները, պարզվել է, որ տղամարդը մահացած է:

Ենթադրվում է, որ փլուզման պատճառ են դարձել հորդառատ անձրեւները: Տղամարդու մահվան դեպքի առթիվ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում հետաքննություն է անցկացվում։

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը