Աշխարհ

09.07.2022 17:48


Շրի Լանկայի խորհրդարանը նախագահի հրաժարականի մասին որոշում է ընդունել

Շրի Լանկայի խորհրդարանը նախագահի հրաժարականի մասին որոշում է ընդունել

Շրի Լանկայի նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը պետք է հրաժարական տա։ Համապատասխան որոշումն ընդունել են երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդները՝ խորհրդարանի նախագահ Մահինդա Յապի Աբեյվարդենայի հետ արտահերթ հանդիպման շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Շրի Լանկայի խորհրդարանը Գոդաբայա Ռաջապաքսին կոչ է արել լքել իր պաշտոնը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի՝ ինքնաթիռով երկիրը լքելու փորձերի մասին։ Նախագահի քարտուղար Գամինի Սենարաթի խոսքերով, հայտնի չէ, թե ներկայումս որտեղ է գտնվում նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը