Իշխան Սաղաթելյանը հուլիսի 11֊ին հանդես կգա մամուլի ասուլիսով. կամփոփվեն Եվրոպական խորհրդարան նրա այցի արդյունքները
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հուլիսի 11֊ին հանդես կգա մամուլի ասուլիսով. այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Վաղը՝ հուլիսի 11֊ին, ժամը՝ 12։30֊ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում հանդես կգամ մամուլի ասուլիսով։
Ասուլիսի ընթացքում կամփոփեմ Եվրոպական խորհրդարան իմ այցի արդյունքները, կանդրադառնամ մի շարք հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Ասուլիսին, բնականաբար, կանդրադառնամ նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին։
Սիրով պատրաստ եմ պատասխանելու լրատվամիջոցների հարցերին»,-նշել է նա:
Իշխան Սաղաթելյանը հուլիսի 11֊ին հանդես կգա մամուլի ասուլիսով. կամփոփվեն Եվրոպական խորհրդարան նրա այցի արդյունքները