Աշխարհ

11.07.2022 20:55


Ռուսաստանի հարավի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հուլիսի 18-ը

Ռուսաստանի հարավի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հուլիսի 18-ը

Ռուսաստանի հարավում և կենտրոնական մասում 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև հուլիսի 18-ը, տեղեկացրել է «Ռոսավիացիա»-ն։

«Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022թ. հուլիսի 18-ը»,-նշվել է հաղորդագրությունում։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրանսոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններում։

Թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի օդանավակայաններում գործում է փետրվարի 24-ից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը