Աշխարհ

12.07.2022 20:20


Գիտնականները ֆիքսել են սև խոռոչի ոչնչացրած աստղի վերջին պահերը

Գիտնականները ֆիքսել են սև խոռոչի ոչնչացրած աստղի վերջին պահերը

Կալիֆորնիայի համալսարանի աստղագետներն ուսումնասիրել են լույսի բռնկումը, որն ի հայտ է գալիս սև խոռոչի կողմից աստղի ոչնչացման ժամանակ։ Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն՝ գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Monthly Notices of the Royal Astronomical Society պարբերականում։

Նմանատիպ երևույթ արձանագրվել է նաև 2019 թվականին, երբ գիտնականները ֆիքսել էին՝ ինչպես է Երկրից 215 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող սև խոռոչը մանրացնում ու ոչնչացնում իրեն չափազանց շատ մոտեցած աստղը։

Լույսի բռնկումն ուսումնասիրելիս գիտնականները մտադիր էին հասկանալ՝ ինչպես է տեղի ունեցել երկնային մարմնի ոչնչացումը։ Դրա համար նրանք կիրառել էեն Կալիֆորնիայի Լիկ աստղադիտարանի 3-մետրանոց Շեյն աստղադիտակը, որը հագեցած է Kast սպեկտոգրաֆով։

Հետազոտությունները ցույց են տվել, որ աստղը ոչնչացել է չափազանց մեծ՝ մինչև 10 հազար կմ/վրկ արագությամբ, որից հետո աստղի մնացորդներից առաջացել է գազի գնդաձև ամպ, որը դուրս է նետվել սև խոռոչից։

Գիտնականների կարծիքով՝ հենց նման ամպերի պատճառով էլ հետազոտողներին չի հաջողվում ֆիքսել բարձր էներգիայի ճառագայթումները, օրինակ՝ռենտգենյան ճառագայթները, որոնք ի հայտ են գալիս աստղի ոչնչացման ժամանակ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը