Քաղաքական

14.07.2022 13:36


Փաշինյանի հրամանով՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է

Փաշինյանի հրամանով՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է

Սիրելի՛ բարեկամներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ինձ արգելվել է մտնել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում հայտարարվել եմ անցանկալի անձ. իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Ոստիկանությունն ինձ ուղեկցեց դեպի վերադարձի օդանավ, երբ նոր էի հասել Երեւան, որտեղ իմ մուտքը կասեցվեց եւ անձնագիրս առգրավվեց: Գիտեի, որ Ադրբեջան եւ Թուրքիա մուտքս արգելված է, եւ հիմա իմացա նաեւ, որ արգելված է Փաշինյանի Հայաստան…

Հայաստանի, հայության ու Հայ Դատի համար 40 տարվա պայքարից հետո նման վերաբերմունքի «արժանանալը» ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը հավելյալ փաստ է, որ նա իրեն տրված պատասխանատվության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է, երբ իր ոստիկանությունից պահանջում է Հայ Դատի գործչին վտարել, բայց պատկերացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Էրդողանի եւ Ալիեւի հետ բանավիճելիս: Ուշ կամ շուտ Հայաստանի ժողովուրդը պիտի համոզվի, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարից, որ ամեն ճիգ գործադրում է Հայաստանը թուլացնելու համար: Սփյուռքը նույնպես հասկանում է: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ կա՛նգ առ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Փափազյանը երկար տարիներ Ֆրանսիայում պայքարել է Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման համար` գրանցելով մեծ հաջողություններ:

Փաշինյանական հայատյաց քաղաքականությունը, երկրորդելով թուրք-ադրբեջանական հայատյացությանը, իր թիրախն է դարձրել ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև Սփյուռքը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը