Թուրքիայի Մուղլա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժել է մոտ 20 մարդ
Անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի Մուղլա նահանգում, որի հետևանքով տուժել է 19 մարդ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին հուլիսի 14-ին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տարածվող հրդեհն արդեն ոչնչացրել է 500 հեկտար անտառ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 10 հրշեջ ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 179 հրշեջ մեքենա, 29 տրակտոր ու շուրջ 1500 հրշեջ:
Հայտնի է, որ հրդեհի հետևանքով տուժել է 19 մարդ։ Նրանցից 9-ն, ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության, գտնվում են հիվանդանոցում։
Փրկարարները շարունակում են անտառի մարումը ինչպես ցամաքային տեխնիկայի, այնպես էլ օդից՝ ուղղաթիռների օգնությամբ, սակայն ուժեղ քամին մի քանի հրշեջ բրիգադներին թույլ չի տալիս պայքարել կրակի դեմ։
Հուլիսի 14-ի առավոտից հրդեհաշիջման աշխատանքները մեծ թափով շարունակվում են: