Լրահոս

14.07.2022 22:59


Տավուշի մարզում ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի

Տավուշի մարզում ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լրացուցիչ կանչով ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 30 ՀՋՋ-ից 1 մարտական հաշվարկ:

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից, տեղի ուժերով ջրավազանից դուրս են բերել 14-ամյա Արտավազդ Կ.-ի դին: Երեխայի մարմինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը