Լրահոս

15.07.2022 09:40


Վանաձորում ՊՆ 28-ամյա ծառայողը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձորում ՊՆ 28-ամյա ծառայողը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Առաքել Ա.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 77-ամյա Վեներա Գ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, սակայն տեղում պարզվել է, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է և նախաձեռնված քրեական վարույթը կազմված նյութերով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը