Ոռոգման ջուր չկա․ խնդիրը լուծելու պահանջով Ղարիբջանյանի և Գետքի բնակիչները ճանապարհ էին փակել
Բնակիչների խոսքով՝ մինչև գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով։ Ազատանը կարողանում է ոռոգվել, իրենց գյուղերը՝ ոչ, ինչի հետևանքով մշակած բերքը փչանում է։
NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը նշեց, որ և Գետքը, և Ղարիբջանյանը հրաժարվել են դառնալ ջուրօգտագործողների անդամ, քանի որ ըստ նրանց՝ Ղարիբջանյանը ցանց չունի, որ ջուր տա:
«Բավականին երկար ժամանակ է՝ մենք զբաղվել ենք այս հարցով։ Բնակիչները մշտապես օգտագործել են թափառող ջրեր, չեն էլ ցանկացել գումար չեն վճարել։ Ես նույնիսկ առաջարկել եմ, որ համայնքապետարանը, եթե հնարավոր է Ազատանի ջրերից մի մաս կտրենք և տանք Ղարիբջանյան գուղին: Իմ տեղակալը, ոստիկանապետը Ղարիբջանյանում են»,-ասաց Իգիթյանը:
Իգիթյանի խոսքով՝ այժմ իր տեղակալը և ոստիկանապետը Ղարիբջանյանում են և փորձում են բանակցել՝ ճանապարհը բացելու համար։