Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր, հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված շինանյութի մանրամեծածախ առևտրի տարածքում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել նրա մահը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մահացածը Երևանի բնակիչ Ա․ Հ․-ն էր։