Գտնվել է Վան Գոգի թաքնված ինքնանկարը՝ ամբողջական ականջով
Շոտլանդիայի Ազգային պատկերասրահում հայտնաբերել են նախկինում անհայտ, Վինսենթ Վան Գոգի թաքնված ինքնանկարը, հայտնել է Planet Today-ը։
Վինսենթ Վան Գոգի «Գյուղացի կնոջ գլուխը» (1885 թ.) նկարի ռենտգենյան ճառագայթման ընթացքում փորձագետները սոսինձի և ստվարաթղթի շերտերի տակ գտել են նրա ինքնանկարը՝ կտավի հակառակ կողմում։ այժմ նման ուսումնասիրություններն ավելի դյուրին են:
Մասնագետերը կարծում են, որ թաքնված ինքնանկարը նկարվել է Վան Գոգի ստեղծագործական կարիերայի առանցքային շրջանում, երբ նա Փարիզ տեղափոխվելուց հետո տեսել է ֆրանսիացի իմպրեսիոնիստների աշխատանքները։ Այս ընթացքում Վան Գոգը հաճախ է օգտագործել նույն կտավները և նկարել դրանց հետևի մասում՝ գումար խնայելու նպատակով:

Աղբյուրը՝ news.am