Աշխարհ

16.07.2022 18:18


Իսպանիայում շոգի պատճառով թռչունները սկսել են գետնին ընկնել

Իսպանիայում շոգի պատճառով թռչունները սկսել են գետնին ընկնել

Իսպանիայում շոգի պատճառով թռչունները սկսել են գետնին ընկնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Cadena Ser ռադիոկայանին։

Խոսքը Իսպանիայի հյուսիս-արևմուտքում Կաստիլիա-ի-Լեոն ինքնավար նահանգի Վալյադոլիդ քաղաքի մասին է, որտեղ ջերմաստիճանը բարձրացել է մինչև 40,6՝ սահմանելով նոր ռեկորդ։

Հաղորդվում է, որ տարածաշրջանում հաստատված շոգի պատճառով տեղի բնակիչները սկսել են թռչունների տարօրինակ վարքագիծ նկատել, նրանք կտրուկ իջել են և գետնին ընկել։ Քաղաքային ոստիկանության աղբյուրների համաձայն, մտահոգված բնակչության ահազանգերը սկսվել են հինգշաբթի օրը: Խոսքը տարբեր տեսակի թռչունների մասին է, այդ թվում՝ աղավնիների, ջրածիծառների և նույնիսկ՝ արագիլների։

Ըստ ռադիոկայանի՝ պատճառը կարող է լինել ջրազրկումը, որը որոշ դեպքերում հանգեցնում է արագ վայրէջքի, ապակողմնորոշման, թռչելու անկարողության։

Սպասվում է, որ Վալյադոլիդում շոգը չի թուլանա մինչև երեքշաբթի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը