Հռոմում երաշտի պայմաններում ջրի տակից դուրս է եկել Ներոնի հայտնի կամուրջը
Իտալիայում մոլեգնող սաստիկ շոգի ու երաշտի պայմաններում Հռոմում հայտնաբերվել է հնագիտական գանձ՝ կամուրջ, որը, ինչպես հայտնի է, կառուցել է հռոմեական Ներոն կայսրը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ այն անցել էր Տիբեր գետի ջրերի տակ:
Այժմ բարձր ջերմաստիճանի պայմաններում ջրի Տիբերի ջրի մակարդակն իջել է և ի հայտ են եկել «Ներոնի կամուրջի» (Պոնս Ներոնիանուս) քարքարոտ մնացորդները:
Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի ճարտարապետության պատմության պրոֆեսոր Նիկոլաս Թեմփլը կարծում է, որ կամուրջը ավելի ին պատմություն ունի և կառուցվել է մինչՆերոնի գահակալումը: Գիտնականները կամուրջը առաջին անգամ հիշատակել են 12-րդ դարի աղբյուրներում:
Ներոնը գահակալել է 54-ից 68 թվականներին, որի ընթացքում ձեռնարկել է շինարարություններ, ռազմական հաղթանակներ տարել, սակայն, անտեսելով քաղաքականությունը, իր ժամանակի մեծ մասը նվիրել արվեստին:
Իր կառավարման ընթացքում Հռոմի պետական գանձարանը դատարկվել է`մասամբ «Ոսկե պալատի» կառուցման նպատակով: Նա սպանել է իր մորն ու իր կանանցից առնվազն մեկին:
Ներոնն ինքնասպան է եղել 68 թվականին 30 տարեկանում՝ Հռոմի Սենատի կողմից ժողովրդի թշնամի հռչակվելուց հետո:

Աղբյուրը՝ news.am