Վրաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Թբիլիսիում
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում։
«Շատ հպարտ եմ, որ Թբիլիսին դարձել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վայր։ Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերը արդյունք կտան»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Աղբյուրը` news.am