Աշխարհ

17.07.2022 20:22


Երևանը և Բաքուն կոնկրետ արդյունքների չեն հասել. Վրաստանի ԱԳՆ

Երևանը և Բաքուն կոնկրետ արդյունքների չեն հասել. Վրաստանի ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները չեն ավարտվել կոնկրետ արդյունքներով, սակայն երկու երկրների ներկայացուցիչների միջև ուղղակի երկխոսության նախադեպ է ստեղծվել: Նման կարծիք է հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Միջազգային բանակցությունները միշտ չէ, որ մեկ փուլով կոնկրետ արդյունքներ են արձանագրում։ Այս դեպքն այդպիսին է»,-ասել է Դարչիաշվիլին։

Նրա խոսքով՝ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են իրենց հուզող հարցերը։ Դարչիաշիվլին նշել է, որ ամուր հիմք է ստեղծվել այդ ձևաչափով բանակցությունները շարունակելու համար՝ սերտ համակարգման միջոցով: Վրաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ կողմերը կկարողանան լուծել հարցերը և պայմանավորվածություններ ձեռք բերել։

Դարչիաշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է ապագայում ևս նման հանդիպում կազմակերպել իր տարածքում և աջակցություն ցուցաբերել կոնկրետ հարցով:

«Մենք չենք խոսել ապագա հանդիպումների ժամկետների մասին։ Եթե անհրաժեշտություն առաջանա, որ նրանք ապագայում մեր երկիր ժամանեն ցանկացած ձևաչափով բանակցությունների համար, մեր կառավարությունը պատրաստ է ընդունել և աջակցել»,-ասել է նա։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը