Տնտեսական մեթոդներով՝ քաղաքական բռնաճնշումներ․ Թադևոս Ավետիսյանը՝ ՊԵԿ առաջարկի մասին
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ցանկանում է առանց դատարանի որոշման հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին։ Այս ցանկությունը ՊԵԿ-ը ձևակերպել էր e-draft.am կայքում տեղադրված նախագծում՝ առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։
Թեման մասնագիտական հանրության մոտ քննություն չբռնեց․ քննադատությունների ու մեկնաբանությունների պակաս չեղավ, և հուլիսի 15–ին ՊԵԿ-ը տեղեկացրեց՝ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am):
Սակայն, ինչպես ասում են՝ ամեն բան այսքանով չի ավարտվում․ պարզվում է՝ ՊԵԿ-ը չի հրաժարվում իր նախաձեռնությունից․ խոստանում է, որ քննարկումներից հետո նախագծի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման։
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին, սակայն, չի զարմացնում ՊԵԿ-ի այս առաջարկը, քանի որ համոզված է՝ օրվա իշխանությունները ոչ թե ընտրել են ստեղծարար աշխատանք իրականացնելու, բիզնես միջավայրը բարելավելու, տնտեսությունը զարգացնելու, մարդկանց եկամուտներն ավելացնելու գործելաոճը, այլ շոուներն ու պոպուլիզմը։
«Իշխանություններն իրենց գործողություններով ակնհայտորեն վնասում են ՀՀ ներդրումային միջավայրը և ընդհանրապես գործարար միջավայրը։
Սա հերթական հարկային տեռորի գործիքն է, որովհետև աշխարհում չկա որևէ քաղաքակիրթ երկիր, որտեղ առանց դատարանի որոշման՝ պետական մարմինը, հարկային մարմինը մտնի և ցանկացած անձի հարկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանա։
Այստեղ կա վտանգավոր թաքնված նպատակ՝ ցանկացած մեկը, որ կունենա քաղաքական այլ հայացքներ, առանց դատարանում պաշտպանվելու, հիմնավորելու իրավունքի՝ նրա մասին ֆինանսական տեղեկությունը ապօրինի կերպով կվերցվի։
Իսկ այդ ապօրինությունը, փաստորեն, օրինականացնում են օրենքում գրելով։ Այսինքն՝ գրում են, որ օրենքով ինչ ուզեն՝ կանեն։ Ստացվում է՝ չագուջը, որը ձեռքին էր նախընտրական փուլում, դրանով հիմա հարվածում է մեր երկրի ներդրումային և բիզնես միջավայրին»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց Թադևոս Ավետիսյանը։
Տնտեսագետը շեշտեց, որ որևէ լուրջ օտարերկրյա ներդրող այս պայմաններում չի ցանկանա համագործակցել պետության հետ, իսկ բանկային գաղտնիքի հասանելիությունը, ի վերջո, հարվածելու է բանկային համակարգի կայունությանը․
«ՀՀ բանկային համակարգից ակնհայտորեն կապիտալի փախուստ կլինի։ Փաստորեն, դատարանի գործառույթն իր վրա վերցնելու է ՊԵԿ-ի տեսուչը, և երբ ուզենա՝ կարող է տիրապետել այդ կոմերցիոն գաղտնիքին, որը, կարելի է ենթադրել՝ հնարավոր է, որ ծառայեցնի քաղաքական նպատակների։ Ասել է թե՝ տնտեսական մեթոդներով քաղաքական բռնաճնշումներ և «ինչ ուզենք՝ կանենք»՝ իրենց սկզբունքի փաստացի գործադրում»։
Ի դեպ, մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շատ երկրներում, որտեղ ամենացածրն է ստվերային շրջանառությունը, բանկային գաղտնիքն ամենապաշտպանվածն է։ Ըստ նրա՝ սա վկայում է այն մասին, որ իրականում բանկային գաղտնիքը չէ, որ խանգարում է ստվերի կրճատման պայքարին, և այդ գաղտնիքը տիրապետելու ՀՀ իշխանությունների փորձերը այլ նպատակներ ունեն։

Աղբյուրը՝ 168.am