Սևանը հիվանդ է, այն միշտ կանաչելու է. դրա դեմ միայն մի եղանակ կա. Մարատ Գրիգորյան
Սևանը միշտ ծաղկելու է, կանաչելու է և դրա դեմը չենք կարող առնել, եթե չլուծենք հիմնական խնդիրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:
«Այն բոլոր միջոցառումները, որ կատարվում են անհրաժեշտ են, բայց բավարար չեն: Սևանը հիվանդ է, մենք չենք լուծում այդ հիվանդության հիմնական պատճառը. Սևանի ջրի ծավալը այսօր այն վիճակում է, որ միշտ կկանաչի: Դրա համար կան ռեալ ճանապարհներ, Հայաստանի ջրային ռեսուրսները բավարարում են Սևանի մակարդակը նախնական տեսքին բերելու համար: Դրա համար հարկավոր է և մասնագիտական կամք, և քաղաքական կամք երկրի ղեկավարության կողմից, որ այդ խնդիրները լուծենք: Ինչպես ժամանակին լուծեցին Սևանի մակարդակն իջեցնելու ճանապարհով գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը զարգացնելու հարցը, այդպես էլ հիմա հակառակ կամքը պետք է դրսևորել: Դրա համար դեռ խորհրդային տարիներին որոշ քայլեր կատարվեցին, կառուցվեց Արփա-Սևան թունելը: Որոտան-Արփա ջրատարը 21 կմ կառուցվել է և մի լիտր ջուր չի հոսել: Հիմա նույնը շարունակվում է, անկախության տարիներին գնացել է Սևանի ջրերի ոչ մասնագիտական շահագործում և բոլոր քննարկումները տարել են միայն մեկ ուղղությամբ՝ մարդկանց բթացնել:
Կանաչելու դեմ մի եղանակ կա, Սևանի մակարդակը տարեկան բարձրացնել մեկ մետրից ավելի և 15-20 տարվա ընթացքում Սևանի մակարդակը բերենք իր նախնական վիճակին: Այդ դեպքում Սևանը երբեք չի կանաչի և կենդանական աշխարհը, և ջրային ռեսուրսները կհերիքեն և երկրի համար և Սևանը կանաչելուց փրկելու համար: Ուրիշ ճանապարհ չկա: Մենք առաջարկել ենք ծրագիր կառավարությանը, բայց մարդիկ չեն ուզում լսել»,-ասաց նա: