«Հիանալի է, որ առհասարակ կարող եմ խոսել». «Գահերի խաղի» աստղը պատմել է՝ ինչպես է փրկվել գլխուղեղի երկու կաթվածից հետո
Հանրահայտ «Գահերի խաղը» հեռուսատասերիալում Դեյներիս Թարգարիենին մարմնավորած ամերիկացի դերասանուհի Էմիլիա ՔլարքըBBC Morning Sunday-ի եթերում պատմել է, որ երկու անգամ գլխուղեղի անոթալայնանքի պատռվածք է ունեցել ու կարողացել է վերականգնվել դրանցից հետո։
Քլարքի խոսքով՝ առողջական խնդիրներն իր մոտ ի հայտ են եկել «Գահերի խաղը» հեռուսատասերիալի նկարահանումների ժամանակ՝ 2011 և 2013 թվականներին։ Բժիշկները Քլարքի մոտ երկու անգամ անոթալայնանքի պատռվածք են ախտորոշել, ինչը պոտենցիալ մահացու էր նրա համար։ Դերասանուհին շեշտել է, որ ինքն այն քչերից է, որոնց բախտ է վիճակվել ողջ ու կենսունակ մնալ գլխուղեղի կաթվածի այս վտանգավոր տեսակից հետո։
«Հիանալի է, որ ես առհասարակ կարող եմ խոսել, երբեմն էլ՝ հոդաբաշխ, և ապրել լիովին նորմալ կյանքով՝ առանց որևէ հետևանքի»,-նշել է դերասանուհին։
Նա նաև բացատրել է, որ գլխուեղի այն հատվածը, որը վնասվել է անոթալայնանների հետևանքով, այլև սովորականի պես չի գործում, իսկ այս օրգանին մատակարարվող արյունը պարզապես շրջանցում է վնասված հատվածները։
«Հիանալի է, որ առհասարակ կարող եմ խոսել». «Գահերի խաղի» աստղը պատմել է՝ ինչպես է փրկվել գլխուղեղի երկու կաթվածից հետո
Հանրահայտ «Գահերի խաղը» հեռուսատասերիալում Դեյներիս Թարգարիենին մարմնավորած ամերիկացի դերասանուհի Էմիլիա Քլարքը BBC Morning Sunday-ի եթերում պատմել է, որ երկու անգամ գլխուղեղի անոթալայնանքի պատռվածք է ունեցել ու կարողացել է վերականգնվել դրանցից հետո։
Քլարքի խոսքով՝ առողջական խնդիրներն իր մոտ ի հայտ են եկել «Գահերի խաղը» հեռուսատասերիալի նկարահանումների ժամանակ՝ 2011 և 2013 թվականներին։ Բժիշկները Քլարքի մոտ երկու անգամ անոթալայնանքի պատռվածք են ախտորոշել, ինչը պոտենցիալ մահացու էր նրա համար։ Դերասանուհին շեշտել է, որ ինքն այն քչերից է, որոնց բախտ է վիճակվել ողջ ու կենսունակ մնալ գլխուղեղի կաթվածի այս վտանգավոր տեսակից հետո։
«Հիանալի է, որ ես առհասարակ կարող եմ խոսել, երբեմն էլ՝ հոդաբաշխ, և ապրել լիովին նորմալ կյանքով՝ առանց որևէ հետևանքի»,-նշել է դերասանուհին։
Նա նաև բացատրել է, որ գլխուեղի այն հատվածը, որը վնասվել է անոթալայնանների հետևանքով, այլև սովորականի պես չի գործում, իսկ այս օրգանին մատակարարվող արյունը պարզապես շրջանցում է վնասված հատվածները։
Աղբյուրը՝ tert.am