Լրահոս

18.07.2022 20:30


61-ամյա տղամարդը դանակահարել է 49-ամյա տղամարդուն, որը հիվանդանոցում մահացել է. դեպքի վայրում հայտնաբերվել է օղու բաժակ, փքաբլիթ, ակնոց (տեսանյութ)

61-ամյա տղամարդը դանակահարել է 49-ամյա տղամարդուն, որը հիվանդանոցում մահացել է. դեպքի վայրում հայտնաբերվել է օղու բաժակ, փքաբլիթ, ակնոց (տեսանյութ)

Հուլիսի 15-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ տղամարդ կա ընկած: Նրան այդ վիճակում մի կին էր տեսել ու ահազանգել 1-02։ Անցորդներն ահազանգել էին նաև 1-03։

Ժամանած շտապօգնությունը տղամարդուն տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր»։ Հոսպիտալացվելուց կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը մահացել էր։

Ոստիկանության Մաշտոցի բաժնից ու Դավիթաշենի բաժանմունքից դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր, որոնց միացել են փորձաքրեագետներ, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներ։ Տարածքը զննվել է։ Հայտնաբերվել են արնանման հետքեր, օղու բաժակ, փքաբլիթ, ակնոց և այլն։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացածը բնակվում էր հենց Դավիթաշենում։ Հայտնի է դարձել նաև, որ նրա և թաղեցիներից մեկի միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր եղել, այդ ընթացքում էլ 61-ամյա տղամարդը դանակով խփել էր 49-ամյա Գագիկ Խաչատրյանին։

61-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել տարածքային քննչական մարմնին։

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը