ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մտադիր է դիմել Ադրբեջանին՝ գերիներին տեսակցելու այց կազմակերպելու պահանջով
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մտադիր է դիմել Ադրբեջանին՝ գերիներին տեսակցելու այց կազմակերպելու պահանջով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայկ Մամիջանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։
Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաեւ ԱՊՀ, ԵԽ եւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»,-ասված է գրառման մեջ։