Աշխարհ

19.07.2022 16:30


Նախատեսվում է թուրք նախարարի այցը Շուշի

Նախատեսվում է թուրք նախարարի այցը Շուշի

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հուլիսի 19-ից 21-ը աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջան:

Այցի շրջանակներում նախատեսվում է համագործակցության վերաբերյալ պայմանագրերի կքնում մի շարք ոլորտներում։

Նախարար Յանըքը հանդիպում կունենա ադրբեջանցի իր գործընկերոջ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։

Նշվում է նաև, որ աշխատանքային այցի վերջին օրը՝ հուլիսի 21-ին, թուրք նախարարը կուղևորվի Շուշի և կայցելի տեղի մի շարք կարևոր հաստատություններ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը