Լրահոս

19.07.2022 19:07


Երևանում քրոջը գլխատած եղբայրն անմեղսունակ է ճանաչվել. նա տեղափոխվել է հոգեբուժարան

Երևանում քրոջը գլխատած եղբայրն անմեղսունակ է ճանաչվել. նա տեղափոխվել է հոգեբուժարան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, Երևանում երկու տարի առաջ՝ օգոստոսի 1-ին, 68-ամյա Մելանյա Մեժլումյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ մեղադրվող 60-ամյա Վահրամ Մեժլումյանին անմեղսունակ ճանաչելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից։

ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (սպանություն) նախատեսված քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարած Վահրամ Մեժլումյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից ու նրա նկատմամբ կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց։

Դատարանի որոշմամբ՝ նա տեղափոխվել է հոգեբուժարան։

Ըստ մեղադրանքի՝ Վահրամ Մեժլումյանը շուրջ 6 ամիս բնակվելով քրոջ՝ Մելանյա Մեժլումյանի տանը՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում, երկու տարի առաջ օգոստոսի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Մելանյա Մեժլումյանին ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ՝ խոհանոցից վերցրել է տնտեսակենցաղային խառնիչ սարքը, մուտք է գործել քրոջ ննջասենյակ, որտեղ վերջինս զբաղված է եղել համակարգչով, խառնիչի սև գույնի հոսանքի լարը գցել է քրոջ պարանոցին և սկսել է խեղդելով մարմինը գցել ննջասենյակի հատակին, տեսնելով որ քույրը շարժվում է՝ իր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, օգտագործելով նախկինում որպես հերձողի աշխատանքային գործունեության երկարատև փորձը, սառնասրտորեն և արյուն տեսնելու ու տուժողին տառապանքներ պատճառելու դաժանության մոլուցքով լցված, հարակից սենյակից վերցրել է 35 սմ երկարությամբ ինքնաշեն եղանակով սրված երկաթը և որպես դանակ օգտագործելով՝ ձախ ձեռքով բռնել է հատակին պառկած Մելանյա Մեժլումյանի մազերից և աջ ձեռքով սկսել է կոկորդի հատվածից կտրել գլուխը և այդ կերպ առանձին դաժանությամբ սպանել է նրան:

Այս խորագրի վերջին նյութերը