Լրահոս

19.07.2022 18:45


35-ամյա ուղևորը արձանագրություն չկազմելու համար փորձել է 5000 դրամ դնել պարեկի գրպանը. նա ձերբակալվել է

35-ամյա ուղևորը արձանագրություն չկազմելու համար փորձել է 5000 դրամ դնել պարեկի գրպանը. նա ձերբակալվել է

Հուլիսի 18-ին պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար կանգնեցրել են «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենա։

Ոստիկանությունից հայտնում են, որ վարչական իրավախախտման փաստով արձանագրություն կազմելու ժամանակ մեքենայի 35-ամյա ուղևորը արձանագրություն չկազմելու համար 5-հազարանոց թղթադրամը փորձել է դնել պարեկի գրպանը։ Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին։

Կատարվում է նախաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը